00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստեր, թե ինչու պետք է Հայաստանում ներդրում անել. սփյուռքահայ գործարարի խորհուրդները

© Sputnik / Саид Царнаев / Անցնել մեդիապահոցРабота бульдозера
Работа бульдозера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանն արտասահմանցի գործարարներին հրավիրում է Հայաստան` ներդրումներ անելու։ Նա մի քանի պատճառ է նշում, թե ինչու Հայաստանը կարող է գրավիչ լինել ներդրողների համար։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի–Sputnik. Եկեք Հայաստան ու ներդրումներ արեք. այդ կոչով է սփյուռքահայ գործարար, «Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանն արտասահմանցի ներդրողներին կանչում Հայաստան։ Աշխատելով արաբական ու եվրոպական երկրներում` Սեմերջյանն իր փորձով է ասում. Հայաստանն ամենաապահով ու գրավիչ երկրներից է։

Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Ավետիս Կիտանյան. «Սփյուռքը միայն գումարի ու ներդրումների աղբյուր չէ»

«Երբ մի արտասահմանցու հայտնեցի Հայաստանում հողի գները, նա շոկի մեջ ընկավ արժեքի մատչելի լինելուց։ Քիչ առաջ զանգահարեց ինձ ու պատասխանեց, որ գնելու է այդ հողերը։ Բացի այդ, կարևոր է աշխատավարձերի գործոնը։ Այսօր, եթե մեր աշխատավարձերը համեմատենք Գերմանիայի հետ, ապա դրանք 10–15 անգամ ավելի ցածր կլինեն։ Հայաստանի աշխատուժը նման չէ, ասենք, Բանգլադեշի աշխատուժին. այստեղ մեծ մասը կրթված է»,– ասաց Սեմերջյանը։

Ներդրումների արդյունավետության տեսանկյունից շահավետ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը զարգացող երկիր է։ Նման պետություններում ավելի պարարտ հող կա արմատներ ձգելու և հաջողության հասնելու համար։

«Այսօր հարկային օրենքներից բողոքողներ կան։ Եթե դրանք համեմատես Սիրայի հետ՝ այո, այնտեղ ավելի մատչելի են հարկերը, սակայն դուք էլ գիտեք, թե այնտեղ ինչ ռիսկային է բիզնես դնելը։ Նույնը կարող ենք ասել Լիբանանի մասին. այն անկայուն երկիր է, ամեն ամիս մի խնդիր կա։ Շվեդիայում Հայաստանից 3 անգամ ավելի են հարկերը, Ֆրանսիայում` 2,5 անգամ։ Եթե այստեղ շահույթի վրա հարկը 20 տոկոս է, ապա Ֆրանսիայում 40 տոկոս է, Նորվեգիայում` մինչև 60 տոկոս, եթե մարդը ամուսնացած չէ»,– պատմեց Սեմերջյանը։

© Sputnik / Karen EpremyanՐաֆֆի Սեմերջյան
Раффи Семерджян - Sputnik Արմենիա
Րաֆֆի Սեմերջյան

Հայաստանի առավելություններից են նաև ծախսերը։ Օրինակ, նրա խոսքով, մեր երկրում անհամեմատ մատչելի են տրանսպորտի ու լույսի ծախսերը։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյո՞ք Սեմերջյանը Հայաստանում նկատում է ներդրումային աշխուժություն, նա դրական պատասխան տվեց։

Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Չինական խոշոր ընկերությունը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում

«Հայաստանում կառուցվում է 20 նոր հյուրանոց։ Ինչպե՞ս, արդյո՞ք ներդրում անող բիզնեսմեններն այդչափ հիմար են։ Ուրեմն Հայաստանն իրենց գրավում է, ձգում»,–ասաց նա։

Րաֆֆի Սեմերջյանը համաձայնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` ավելի վաղ հայտնած կարծիքի հետ, որ հաճախ Հայաստանում ներդրումներ անելուց հետո դժգոհում են այն գործարարները, որոնք չեն կարողացել ժամանակին և ճիշտ հաշվարկել ռիսկերը։

Ինչ վերաբերում է  սփյուռքահայ ներդրողներին, ապա մեր զրուցակիցն այն կարծիքի է, որ բիզնես անելուց առաջ պետք է մի կողմ դնել զգացմունքայնությունը։ Պետք է մտածել`ոչ թե հայրենիքին ես «լավություն անում», այլ գտել ես բարենպաստ միջավայր գործունեություն անելու համար։

Տեղեկացնենք, որ 2017-ի համար կառավարությունը կանխատեսել է 834 մլն դոլարի ներդրումային ծրագրեր։ Ընթացիկ տարվա 8 ամիսների տվյալով` ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 միլիոն դոլար։

Լրահոս
0