ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի պարծանքը, հպարտությունը, սուսերամարտի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը հանգստանում է Երևանում: Դեռ մայիսին աղջիկը համոզված չէր, որ կկարողանա այցելել իր հայրենիք։
Instagram սոցիալական ցանցում նա լուսանկարներ է հրապարակում, որոնցում երևում է, որ նա Հայաստանի մայրաքաղաքում է։
Ռուսաստանի լավագույն սուսերամարտիկին ուղեկցում են նրա եղբայրները և ընկերուհին` Մարիան:
Նախորդ օրը Եգորյանը եղել է նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ տեղի է ունեցել հայտնի ռուս երգչուհի Նարգիզի համերգը:
Գառնիում արված լուսանկարներից մեկի տակ կարող ենք տեսնել հետևյալ մեկնաբանությունները. «Լեռների թագուհի», «Ինչ գեղեցիկ ես, լուսավոր», «Կովկասի գերուհին»:
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Յանան պատմել էր, որ հայրն ապրում է Երևանում, և նրանք երկար ժամանակ չեն հանդիպել: