ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Քիչ առաջ թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը. այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։
ԶԼՄ–ների տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն, դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: