ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Կիևում անցկացված Wizz Air Kyiv City Marathon 2017 միջազգային փառատոնի ժամանակ 54 տարեկան տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է espreso.tv-ն։
«Հայտնի է դարձել, որ մարաթոնի ժամանակ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։ Դեպք վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել նրան»,- գրում է պարբերականը։
Մարաթոնի մարքեթինգի ու կապերի տնօրեն Վիկտորյա Վերեմեենկոն հայտնել է, որ մարաթոնի մասնակիցներից մեկի մահվան լուրը ճշտվում է։
Կազմակերպիչների տվյալով` մարաթոնին մասնակցել է 10 հազար մարդ, իսկ մարաթոնային մրցատարածությանը` 1150։
Այսօր Կիևում մեկնարկած Wizz Air Kyiv City Marathon-ին մասնակցում են 55 երկրի ներկայացուցիչ։