ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Լիոնել Մեսսիի ծառայություններով: Այս մասին հայտնում է AS պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, «քաղաքաբնակները» պատրաստ են Մեսսիին «Սիթի» տեղափոխվելու համար 400 միլիոն եվրո վճարել:
Խոսքը վերաբերում է Մեսսիին վճարվող գումարին և ոչ թե «Բարսելոնային» հասանելիք հրաժարագնին:
Մեսսիի և «Բարսելոնայի» միջը կնքված պայմանագիրը լրանում է 2018 թվականի ամռանը: