ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 2-ին Լաս Վեգասում մարդկանց ուղղությամբ կրակ բացած Սթիվեն Փեդոքի թողած գրության մեջ հաշվարկներ են եղել, թե ինչպես է պետք ավելի ճշգրիտ կրակել։ Այս մասին հայտնում է CBS-ը։
«Ես տեսա, որ թղթի վրա նշված էր այն տարածությունն ու բարձրությունը, որտեղ գտնվել է նա։ Փեդոքը նշել ու հաշվարկել էր այդ ամենը, որպեսզի իմանա, թե որ ուղղությամբ կրակի»,- ասել է ոստիկանը։
Լաս Վեգասի երաժշտական փառատոնի միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի, լույս 2-ի գիշերը։ Կրակոցների հետևանքով մահացել է 59 մարդ, ավելի քան 500-ը վնասվածքներ են ստացել։
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ երաժիշտները ելույթ են ունեցել Mandalay Bay հյուրանոցի և խաղատան մոտ գտնվող բաց հարթակում։
Լաս վեգասում տեղի ունեցած այս դեպքը ԱՄՆ-ի պատմության մեջ զենքի կիրառմամբ ամենազանգվածային սպանությունն է։