ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվում է Ղազախստանի ընտրանուն:
Հանդիպման 26-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնդակն ուղարկեց հակառակորդի դարպաս։ Նա գոլի հեղինակ դարձավ Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո։
Ղազախստան-Հայաստան հանդիպումն անցնում է «Աստանա Արենա» մարզադաշտում: Խաղը սպասարկում է Մոլդովայի մրցավարական անձնակազմը։
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի նախորդ խաղում խայտառակ պարտություն էր կրել` սեփական հարկի տակ զիջելով Լեհաստանի հավաքականին 1:6 հաշվով։