Անի Լիպարիտյան, Sputnik Արմենիա.
Հայաստանի գրեթե բոլոր խանութներում մի քանի տեսակ հաց է վաճառվում։ Դրանց մեջ, անկասկած, նաև հայկական ավանդական լավաշ կա։ Իսկ, օրինակ, Արզնի համայնքում հացթուխները հաց են թխում ֆրանսիական հատուկ բաղադրատոմսով։
Հացթուխ Նելլի Քոսոյանի խոսքով` ֆրանսիական հացը նրա մոտ միշտ «հայկական շեշտադրում է» ունենում, որովհետև պատրաստվում է տեղական մթերքից։
«Ֆրանսիական հաց թխելու համար մենք օգտագործում ենք ալյուր, աղ, շաքարավազ, եթե պետք է` կաթնամթերք։ Իհարկե, մենք թխում ենք հատուկ բաղադրատոմսերով, որպեսզի հենց ֆրանսիական հաց ստանանք, բայց հայկական բաղադրիչներն իրենց գործն անում են»,- Sputnik Արմենայի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
![Пекарь Нелли Косоян. Французский хлеб армянской выпечки в Арзни Пекарь Нелли Косоян. Французский хлеб армянской выпечки в Арзни - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/890/36/8903697_0:0:1600:1067_600x0_80_0_0_7bd547bd46f034aabd33fdfc52ef2503.jpg)
Եվրոպա և Հայաստան
Նելլիի խոսքով` սպիտակ հացի արմատները տանում են դեպի Եվրոպա, իսկ հայկական հացի պատմությունը կապված է լավաշի հետ։
«Սկզբում մենք ունեցել ենք լավաշն ու բաղարջը։ Իսկ մյուս տեսակները` Մատնաքաշն ու Հրազդանը, շատ ավելի ուշ են հայտնվել` խորհրդային տարիներին»,- ասաց Նելլին։
Նա ընդգծեց նաև, որ այսօր մթերքի որակը շատ է փոխվել։
![Արզնիում ֆրանսիական հաց են թխում Արզնիում ֆրանսիական հաց են թխում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/890/41/8904138_0:0:1600:1006_600x0_80_0_0_39fa22f410783ca6d58190ebad651e70.jpg)
![Արզնիում ֆրանսիական հաց են թխում Արզնիում ֆրանսիական հաց են թխում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/890/40/8904023_0:62:1600:1067_600x0_80_0_0_c95eaa87cf4f728cbc63e4a5e75bab17.jpg)
![Արզնիում ֆրանսիական հաց են թխում Արզնիում ֆրանսիական հաց են թխում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/890/40/8904080_0:62:1601:1067_600x0_80_0_0_6894d5a5a568bcab5842724d2fa5692d.jpg)
![Արզնիում ֆրանսիական հաց են թխում Արզնիում ֆրանսիական հաց են թխում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/890/26/8902686_0:61:1599:1067_600x0_80_0_0_2312727cf10d6c5c3e5b96526be4daad.jpg)
![Արզնիում ֆրանսիական հաց են թխում Արզնիում ֆրանսիական հաց են թխում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/890/31/8903144_0:0:1600:1006_600x0_80_0_0_7d15b896597c4c494a072cdc124c5a38.jpg)
![Արզնիում ֆրանսիական հաց են թխում Արզնիում ֆրանսիական հաց են թխում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/890/38/8903896_0:0:1600:1006_600x0_80_0_0_33ca3cf7e3ccdfccada0a5182f849dc7.jpg)
![Արզնիում ֆրանսիական հաց են թխում Արզնիում ֆրանսիական հաց են թխում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/890/38/8903838_0:52:1601:1057_600x0_80_0_0_79fdca7377b1b2345cad1bec844ca258.jpg)
![Արզնիում ֆրանսիական հաց են թխում Արզնիում ֆրանսիական հաց են թխում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/890/36/8903639_0:62:1600:1067_600x0_80_0_0_9e1b16708a47d9428e705543330a9fda.jpg)
![Արզնիում ֆրանսիական հաց են թխում Արզնիում ֆրանսիական հաց են թխում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/890/35/8903578_0:0:1600:1006_600x0_80_0_0_8a5d75d5ac7f212d0681ac7a03d35aa8.jpg)
![Արզնիում ֆրանսիական հաց են թխում Արզնիում ֆրանսիական հաց են թխում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/890/30/8903072_0:53:1599:1059_600x0_80_0_0_43dab4d319df5341bb72c7d49b4ae815.jpg)
«Օրինակ` հացահատիկի այսօրվա տեսակներն ի հայտ են եկել ժամանակի ընթացքում։ Ալյուրն այսօր այն չէ, ինչպես, օրինակ, 100 տարի առաջ։ Ամեն ինչ փոխվել է»,- ասաց նա։
Նելլիի խոսքով` հաց թխելու ավանդույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայերը սիրել են հավաքվել ընտանիքով, այդ պատճառով էլ թոնրում հաց թխելը պարտադիր պայման է եղել։ Այդպես է ծնվել հաց թխելու ավանդույթը։
Նելլիի խոսքով` բացի լավաշից, մեր նախատատերը նաև փոքրիկ, գնդաձև հացեր են թխել ածուխի վրա։ «Համեստ» հացն ու պարզ բաղադրատոմսով ուտեստները վկայում են, որ մեր ժողովուրդը հնուց ի վեր սիրել է տնտեսել ու պատրաստել այն, ինչը հնարավոր է պահել մի քանի օր։