ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ի առավոտյան Երևան-Աստանա չվերթով մեկնեց Ղազախստան, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Գանձասար-Կապան ակումբը։
Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Ղազախստան-Հայաստան ընտրական հանդիպումը:
Խաղը կսպասարկի Մոլդովայի մրցավարական անձնակազմը։
