00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջավախքում տեղի ունեցած բախմանն արձագանքել են հայկական և վրացական եկեղեցիները

© EjmiatsinЭчмиадзин
Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջավախքում գտնվող Գումբուրդո բնակավայրում տեղի ունեցած բախումը դատապարտել են հայկական ու վրացական եկեղեցիներն ու Վրաստանի իշխանությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հայկական և վրացական եկեղեցիների ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի իշխանությունը դատապարտում են ոստիկանության և բնակչության միջև տեղի ունեցած բախումը։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Բախումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ի առավոտյան։ Ջավախքի Գումբուրդո գյուղի հայազգի բնակիչները փորձել էին խաչքար տեղադրել 10-րդ դարի եկեղեցու բակում, բայց իշխանությունները թույլ չէին տվել, որի արդյունքում բախում էր տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև: Գյուղ էր բերվել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը, դեպքի վայր էր ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։

«Մենք կոչ ենք անում բոլորին։ Ցանկացած բռնություն ու սադրանք անթույլատրելի է։ Պահպանենք հարյուրամյակների ընթացքում ձևավորված հայ-վրացական բարեկամությունը։ Շրջահայաց լինենք ու ծագած խնդիրները լուծենք օրենքով ու քրիստոնեական սիրով»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Գումբուրդոյի դեպքերը նաև ապատեղեկատվության պատճառ են դարձել։

«Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը հաստատում է, որ հավակնություններ չունի եկեղեցու նկատմամբ և այն վրացական է համարում»,- նշված է հայտարարության տեքստում։

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը կասկածներ չունի Գումբուրդոյում գտնվող եկեղեցու հարցում։ XV դարից ի վեր հայերն աղոթում ու արարողություններ են անցկացնում Սուրբ Համբարձում եկեղեցում։ Այդ ժամանակի ի վեր եկեղեցու բակում նաև հայկական գերեզմանատուն կա։

Հայտարարության տակ ստորագրել են Վրացական ուղղափառ եկեղեցու, Հայ առաքելական եկեղեցու, Կրոնի հարցերով պետական գործակալության, Հուշարձանների պահպանության և մշակույթի նախարարության ներկայացուցիչները։ Նրանք հանդիպման ընթացքում պայմանավորվել են` հարցն այնպես լուծել, որ իրավիճակը խաղաղ կարգավորելու օրինակ դառնա։

Լրահոս
0