Արդեն մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառման ծրագրի շրջանակում իրականացվող սոցիալական բաղադրիչը: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա համաքաղաքային շաբաթօրյակ: Բուն տոնակատարությունները կմեկնարկեն հոկտեմբերի 14-ի վաղ առավոտից:
Օրը կսկսվի ջրցան մեքենաների շքերթով, կշարունակվի մանկական ու համերգային միջոցառումներով: Տոնական գալա համերգ այս տարի չի լինի: Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումների անցկացման խնայողական ռեժիմի է անցել: