00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում զոհված զինվորի եղբայրը Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ կստանա

© Sputnik / Карен ЕпремянВаге Искандарян
Ваге Искандарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ սահմանվեց Հայաստանի տարբեր բուհերի 15 ուսանողի համար։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Ապրիլյան պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Ռուբեն Իսկանդարյանի երղբայր Վահե Իսկանդարյանը Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ կստանա լավագույն առաջադիմության համար։

Ընտրության գլխավոր չափանիշն առաջադիմություն էր, ֆինանսական վիճակն ու հասարակական ակտիվ գործունեությունը։

«Քանի դեռ չեմ աշխատում, այս կրթաթոշակը կարող է օգնել որոշ ծախսեր հոգալ` ճանապարհածախս, ուսման վարձ», —Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վահեն։

Այսօր նա ընտանիքի միակ հույսն է։ Ավագ եղբայրը` Ռուբենը, զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ։ Նա Հայ — Ռուսական (Սլավոնական) համալսարանի տուրիզմի ֆակուլտետի ուսանող էր, մի քանի ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր։

Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Գոհար Ասատրյանի համար, ֆինանսական օգտից բացի, Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակը լավ մոտիվացիա է սովորելու համար։

© Sputnik / Карен ЕпремянԳոհար Ասատրյան
Гоар Асатрян - Sputnik Արմենիա
Գոհար Ասատրյան

«Այսօր առաջին անգամ թոշակ ստացա։ Այն մոտիվացնում է ավելիին հասնելու, սեփական ուժերին հավատալու համար, առաջխաղացման խթան է դառնում»,- ասաց Գոհարը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

13,500 ռուբլի (մոտ 113 հազար դրամի) կազմող կրթաթոշակը հատկացվում է երկրի տարբեր բուհերի 15 ուսանողի։ Կրթաթոշակի հանձման արարողությունը կայացավ Մոսկվայի Արտաքին տնտեսական ու միջազգային կապերի դեպարտամենտի Հոգեբարձուների խորհրդի նիստի ժամանակ։

Գլխավոր չափանիշներն են` ուսումը ռուսերենով, լավ առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու ուսանողի ֆինանսական վիճակը։ Կրթաթոշակի նպատակն է պահպանել ու զարգացնել Լատվիայի, Լիտվայի, Ադրբեջանի, Էստոնիայի, Մոլդավիայի, Մերձդնեստրի, Հայաստանի հայրենակիցների մտավոր ներուժը։

Կենսաթոշակի արժանացած ուսանողներին հանձնում են պատվոգրեր, Մոսկվայի խորհրդանիշներով կրծքանշան և Մոսկվայի Բանկի անվանական քարտեր, որոնց վրա փոխանցվում է գումարը։

Լրահոս
0