ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայի կենտրոնում անհայտ անձի կողմից հրազենային վիրավորում ստացած հայ գործարարը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակ է բացել գործարար, ծնունդով Երևանցի Արսեն Փափազյանի ուղղությամբ։45-ամյա գործարարի վրա երեք փամփուշտ է արձակվել։ Կրակողը դիպել է գործարարի սրտին, աջ և ձախ կողմերից։ Վնասվել է աջ թոքը։Փափազյանը գրանցված է Օդեսայում, նա «АСП-Трансстрой» ընկերության ղեկավարն է։ Ինչպես հայտնում է «Харьков. Комментарии» պորտալը, գործարարին պատկանող ընկերությունը Խարկովում զբաղվում է ճանապարհների, կամուրջների, անցուղիներ վերանորոգման աշխատանքներով։
Փափազյանը Վորոնեժի շրջանի հանրային պալատի ազգային քաղաքականության գծով կոմիտեի նախագահն է, ինչպես նաև «Անի» հայկական մշակութա–քրիստոնեական ՀԿ–ի ղեկավարը։