ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Comedy Club Production–ի ու ՏՆՏ հեռուստաալիքի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը «Օրֆեյ» ստացավ «Լավագույն հումորային ծրագիր-շոու» անվանակարգում` ՏԷՖԻ – 2017 հեռուստատեսային մրցանակաբաշխության ժամանակ ու կատակեց հավաքվածների հետ։
«Մենք 12 տարի շարունակ թեկնածուների շարքում էիք հայտնվում, բայց մրցանակ չէինք ստանում։ 12 տարի անց մեզ ուշադրություն դարձրեցին։ Մեզ մոտ մի բան այն չէ։ Պետք է փոխել»,– կատակել է Ջանիբեկյանը։
Նա նաև նշել է, որ ծրագրի հաղորդավարները հաղթանակին չէին հավատում, այդ պատճառով նրանցից ոչ ոք ներկա չէ արարողությանը։
Comedy Club–ը ՏՆՏ ալիքով հեռարձակվում է 2005 թվականից։ Գաղափարի հեղինակները ՈՒՀԱ–ի «Նոր հայեր» խմբի անդամներն են՝ Արթուր Ջանիբեկյանը, Արտակ Գասպարյանը, Տաշ Սարգսյանն ու Գարիկ Մարտիրոսյանը։