ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Լեհ երկրպագուները Մոսկվայից Երևան էին ուղևորվում ոչ սթափ վիճակում ու լավ տրամադրությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մոսկվա – Երևան» չվերթի ուղևորներից Ծովինար Կոստանյանը։
«Մոսկվա–Երևան չվերթի վայրէջքին ենք սպասում։ Ուղևորների շարքում մոտ 25 հոգի մարզիկի կառուցվածք ունեցող հարբած լեհ կա, նրանցից ութը բացահայտ կռվարար են, «պատրաստ են մարտի»։ Այստեղ ոստիկանություն կա, հսկում են իրավիճակը։ Որոշ ուղևորներ պահանջում են լեհերին հանել չվերթից։ Չեմ հասկանում` ինչու են Երևան ուղևորվում, բայց զգում եմ, որ ուրախ է լինելու»,– գրել է աղջիկը։
Աշխարհի առաջնություն–2018–ի Հայաստան – Լեհաստան ընտրական փուլի խաղը կկայանա հոկտեմբերի 5–ին, Երևանի «Հանրապետական» մարզադահլիճում։
Ավելի վաղ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնև Բոնեկը Հայաստանի հավաքականին վտանգավոր մրցակից է անվանել, քանի որ Լեհաստանի հավաքականը Հայաստանում դեռ չի հաղթել։