ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Աննա Սեդոկովան Youtube-ի իր ալիքում ներկայացրել է «Քո մեղքը չէ» ("Не твоя вина") երգի տեսահոլովակը։
ՎԻԱ Գրա խմբի նախկին մասնակից, երգչուհի Աննա Սեդոկովան տեսահոլովակը ներկայացրել է Youtube-ի իր ալիքում։ Տեսահոլովակում նկարահանվել է դերասան Միքայել Արամյանը, որն,ըստ լուրերի, սիրավեպ է սկսել Աննա Սեդոկովայի հետ։
Տեսահոլովակի նկարագրության մեջ ասվում է, որ երգչուհին ներկայացրել է պատմություն` ընտրության ու ինքնախաբեության մասին։ «Պատմություն տարօրինակ, բայց իրական սիրո մասին»։
Ռեժիսորը հենց Աննա Սեդոկովան է։ Տեսահոլովակի ունկնդիրներին մնում է գուշակել` երգչուհին իր սիրո իսկական պատմությո՞ւնն է արտացոլել, թե՞ սա հերթական գովազդային քայլ է։