ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ռեժիսոր Ջո Բերլինգերը Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմ է նկարահանել՝ Intent to Destroy: Death, Denial & Depiction։ Sistem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է ֆիլմի թրեյլերը։
«Դիտեք Emmy-ի և Oscar-ի առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի նկարահանած Intent to Destroy: Death, Denial & Depiction ֆիլմի հզոր թրեյլերը։ Դա, իրոք, ամենաուժեղ ֆիլմերից է, որը ես երբևէ տեսել եմ վերջին շրջանում»,- գրել է նա։
Թանկյանը նշել է, որ իրեն է տրվել ֆիլմի երաժշտությունը գրելու պատիվը։
Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի նոյեմբերին։
«Մինչ այդ, մենք կթողարկենք ժապավենի լիակատար սաունդթրեքը»,- գրել է Թանկյանը։