00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի փրկությունը կամ սիրիական հակամարտությունում ով շահեց Ռուսաստանի մասնակցությունից

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցСитуация в районе Дейр-эз-Зора
Ситуация в районе Дейр-эз-Зора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի ռազմական գործողության մեկնարկից երկու տարի անց փորձագետներն ամփոփում են արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Սիրիայի զինված ուժերը չէին կարողանա զսպել իսլամականներին, եթե Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ժամանակին չհասնեին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ, Աֆղանստանի պատերազմի մասնակից և ՀՀ ԶՈՒ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

«Ռուսական ՕՏՈՒ-ն եկավ նախագահ Ասադի հրավերով, իսկ մյուս երկրները, որոնք իրենք էին ստեղծում «Իսլամական պետությունը» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է մի շարք երկրներում) աջակցում էին տարբեր ուղղվածության իսլամականներին և մասնակցում «սպանդին»։ Ռուսաստանի ՕՏՈՒ-ն աջակցեց Սիրիայի պետությանն ու ժողովրդին, որի թվում բազում հայեր կան», — ասաց Տեր-Գրիգորյանցը։

Նրա խոսքով՝ հայ համայնքներ կային տարբեր քաղաքներում, հայերը շատ էին հատկապես Հալեպում։ Նրանք ստեղծում ու ստեղծագործում էին, ակտիվ քաղաքացիներ էին ու պետության զարգացման հիմքը։

Սիրիայի պայքարը, ըստ Տեր-Գրիգորյանցի, սկսվեց նավթի, նավթամուղների ու տարածքի համար, ինչը «Իսլամական պետության» ստեղծման հանգեցրեց։ Նրա կարծիքով, իսլամի տակ քողարկվելով՝ ԻՊ-ի անդամների մեծ մասը կռվում է գումարի համար։

Пуски крылатых ракет Калибр по террористам в Сирии - Sputnik Արմենիա
«Կալիբրը» հասավ նպատակին. Սիրիայում ոչնչացվեցին գրոհայինների բազաները

Գեներալը նշեց, որ սիրիական բանակը չէր կարող զսպել իսլամականներին, և Ռուսաստանի ՕՏՈՒ-ն վրա հասավ տարածաշրջանում լավագույն զենքով։

Նա նշեց, որ հետխորհրդային տարածքից մոտ 4 հազար մարդ ներգրավվեց «Իսլամական պետության» կազմում։

Սիրիայի տարբեր ժողովուրդներին, այդ թվում՝ հայերին, ոչնչացումից փրկելուց բացի, Ռուսաստանը, ըստ նրա, մարդասիրական օգնություն կազմակերպեց։

Ռուսաստանի ՕՏՈՒ-ն ցուցադրեց իր ուժը և միաժամանակ ոչ միայն Ռուսաստանին, այլև իր ընկերներին պաշտպանելու փորձ ձեռք բերեց։

Արևելքում իսլամականների դեմ պայքարն ավելի դժվար դարձավ

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նույնպես վստահ է, որ Սիրիային ԻՊ-ից փրկեց Ռուսաստանի միջամտությունը։

«Եթե ռուսական զորքը Սիրիա չմտներ, իսլամականները կգրավեին Դամասկոսը։ Ռուսաստանի միջամտությունը շատ տեղին էր ու ժամանակին», — ասաց Գրիգորյանը Sputnik Արմենիային։

Նրա խոսքով՝ այդ մասին հայտարարում է նաև Սիրիայի իշխանությունը՝ Ռուսաստանը նրանց որոշիչ պահի է օգնել, և դա ակնհայտ է։

«Եթե չլինեին ռուսական ՕՏՈՒ-ի հարվածները, ապա կառավարական զորքերն այդքան հեռու չէին գնա։ Անկասկած է, որ Ռուսաստանի մասնակցությունն ապահովեց կառավարական ուժերի հաջողությունը», — ասաց Գրիգորյանը։

Մյուս կողմից էլ՝ սիրիական հակամարտության մեջ ակտիվ ներգրավվածություն ունեցան նաև թուրքերը։ Նրա խոսքով՝ հիմնական պատճառը քրդերի հետ խնդիրներն են։ Հիմա Պուտինն ու Էրդողանը քննարկում են այն տարածքների հարցը, որոնք ընդդիմադիր ուժերի հսկողության տակ են։

«Դա, օրինակ, վերաբերում է Իդլիբին, որտեղ ռուսներն ու թուրքերը հսկողություն չեն իրականացնում, քանի որ այդ տարածքին մոտ է քրդական Աֆրինը, բացի այդ, այստեղ շատ թուրքոմաններ են ապրում», — ասաց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է «Իսլամական պետության» դեմ ուղղված մարտական գործողություններին, Գրիգորյանի կարծիքով, սկզբում կառավարական ուժերը նախատեսում էին պահել խոշոր քաղաքների ու տարածաշրջանային կենտրոնների հսկողությունը, սակայն որքան ավելի արևելք ու քաղաքներից հեռու են շարժվում, այնքան ավելի է դժվարանում պայքարելը, այնքան ավելի շատ խնդիրներ են առաջանում։

Ավելի վաղ խոսվում է Դեր Զորում սիրիական բանակի ու ռուսական ՕՏՈՒ-ի հաջող գործողությունների մասին, սակայն իսլամականներին հաջողվեց մի քանի բնակավայր վերցնել։

Նրանք հայտարարեցին, որ Սիրիան հարյուրավոր կորուստներ ունի, խոսվեց նաև ռուս զինվորականների գերեվարման մասին, ինչն ավելի ուշ հերքվեց։

Դիվանագիտական պայքարը սարերի հետևում չէ

Sputnik-ի հետ զրույցում արևելագետ — իրանագետ Վլադիմիր Սաժինը նշեց, որ երկու տարվա ընթացքում երկրում տիրող իրավիճակն արմատապես փոխվել է։

Мирная жизнь Дэйр-эз-Зора - Sputnik Արմենիա
Սիրիայի հայ պատգամավոր. «Հայերը վերադառնում են Սիրիա»

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ՕՏՈՒ-ի աջակցության շնորհիվ երկրի` մինչ այդ կրիտիկական վիճակում գտնվող իշխանությունները մի շարք հաղթանակներ են ունեցել ու ամրապնդել դիրքերը։

«Երկրում նոր իրավիճակ է ստեղծվել։ Չնայած շարունակվող զինված բախմանը, հաշտեցման գաղափարը համակել է մարտական գործողությունների մասնակիցներին։ Դեէսկալացիայի գոտիներ են ստեղծվել։ Ակնհայտ է, որ սիրիական հակամարտությունը նոր փուլ է մտնում՝ Սիրիայի ապագայի համար քաղաքական-դիվանագիտական պայքարի փուլ։

Ընդ որում, նրա կարծիքով, Ռուսաստանի ու ՌԴ Զինված ուժերի դերն այդ երկրում շարունակում է առաջնային մնալ։

Լրահոս
0