00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ երեխաները հիշողությունը զարգացնում են ճապոնական մեթոդով

© Sputnik / Armenuhi MkhoyanОбучение ментальной арифметике через апак
Обучение ментальной арифметике через апак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արագ հաշվարկ, կենտրոնացում, հիշողության զարգացում և կրեատիվ մտածելակերպի զարգացում. ճապոնական հաշվարկի այս մեթոդը վերջերս տարածում է գտել նաև Հայաստանում:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Աբակ-հաշվիչ սարքի գնդիկների միջոցով հաշվարկը վարժեցնում է վայրկյանների ընթացքում մաթեմատիկական գործողություններ անել, նախ` պարզ գումարում ու հանում, հետո` բաժանում ու բազմապատկում: Մենթալ թվաբանության կենտրոն է գործում նաև Գյումրիում, որտեղ երեխաները սովորում են արագ հաշվելու ու միտքը մարզելու գաղտնիքը։

«Ի տարբերություն սովորական մաթեմատիկա առարկայի, մենթալ թվաբանությունը երեխաների համար ավելի հետաքրքիր է՝ պարապմունքները հիմնականում շաբաթական 1 կամ 2 անգամ են լինում, պրոցեսի ընթացքում գործածվում են աբակ-հաշվիչ սարքն ու քարտերը։ Միակ պարտադիր պայմանն այն է, որ երեխան պետք է թվաճանաչ լինի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրիում գործող կենտրոնի մենթալ-թվաբանության մանկավարժ-ուսուցիչ Աննա Կարապետյանը։

Նրա խոսքով`ամեն ինչ կապված է մատների շարժման հետ, ինչի շնորհիվ սկսում է մարզվել երեխայի ուղեղը: Մանկավարժը նշեց, որ փոքրերի համար ավելի հեշտ է յուրացնել այս մեթոդը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄենթալ թվաբանության դասընթացի ժամանակ
Обучение ментальной арифметике через апак. Учительница Анна Карапетян - Sputnik Արմենիա
Մենթալ թվաբանության դասընթացի ժամանակ

Մենթալ թվաբանություն առարկան այսօր շատ երկրների կրթական առարկաներից է: Հայաստանում Աբակ-կենտրոները դեռ շատ չեն, Երևանում մենթալ թվաբանության 3-4 կենտրոն կա, որոնցից մեկն էլ մասնաճյուղ ունի նաև Գյումրիում: Մասնագետները նշում են, որ այս մեթոդը դրական ազդեցությունը կարող է ունենալ նաև այն երեխաների վրա, որոնք դանդաղկոտ են, խոսակցական կամ արտահայտման խնդիրներ ունեն: Մեթոդն ամրապնդում է հիշողությունը:

«Հովիկը ցրված էր, ուներ խոսակցական ու արտահայտվելու խնդիր: Արդեն 5-6 ամիս է` զբաղվում է մենթալ թվաբանությամբ, և արդյունքն անհավանական է. կենտրոնացումը լավացել է, ճիշտ է` դեռ արտահայտվելն այդքան էլ լավ չէ, բայց կարդալու հարցում մեծ փոփոխություն կա¦,- ասաց Հովհաննեսի մայրը՝ Արմինեն։

Նա վստահեցրեց, որ արդյունքն ազդում է նաև մյուս առարկաների վրա:

«Մինչ այս մեթոդին դիմելը ես չգիտեի ինչ անել. որդիս չէր հասկանում ու չէր կարողանում մաթեմատիկական պարզագույն հաշվարկներ անել, չէր կարողանում նույնիսկ նախորդ ու հաջորդ թվերը գտնել ։ Որոշեցի ինտերնետում տեղեկություն գտնել այն մասին, թե կա՞ արդյոք այնպիսի մեթոդ, որ երեխան այս ամենն ավելի հեշտ սովորի։ Պատահաբար տեսա, որ մեթոդը կա, ավելին` այն կարելի է յուրացնել Գյումրիում»,- պատմեց մայրը` նշելով, որ անհապաղ դիմեց կենտրոնի մասնագետներին ու գոհ մնաց արդյունքից։

© Sputnik / Armenuhi MkhoyanՄենթալ թվաբանության դասընթացի ժամանակ
Մենթալ թվաբանության դասընթացի ժամանակ - Sputnik Արմենիա
1/2
Մենթալ թվաբանության դասընթացի ժամանակ
© Sputnik / Armenuhi MkhoyanՄենթալ թվաբանության դասընթացի ժամանակ
Մենթալ թվաբանության դասընթացի ժամանակ - Sputnik Արմենիա
2/2
Մենթալ թվաբանության դասընթացի ժամանակ
1/2
Մենթալ թվաբանության դասընթացի ժամանակ
2/2
Մենթալ թվաբանության դասընթացի ժամանակ

Մենթալ թվաբանության դասընթացի ժամանակ ամեն ինչ խաղի է նման, շատերի համար բարդ թվացող հաշվարկն ասես պահմտոցի լինի։

Մենթալ թվաբանության մեթոդը մարզում է երեխայի ուղեղը՝ միաժամանակ զարգացնելով ուղեղի աջ և ձախ կիսագնդերը։

Լրահոս
0