ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը, որը Երևանում կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոյին, Ջոն Մալկովիչը տեսաուղերձ է հղել Սերգեյ Սմբատյանին ու երևանյան համերգի հանդիսատեսին:
«Բարև Սերգեյ, Ջոն Մալկովիչն է: Ես հիմա անձրևոտ Սան Սեբաստիան քաղաքում եմ, լավագույն երկրներից մեկում՝ Իսպանիայում: Շուտով Ձեզ կտեսնեմ, անհամբեր սպասում եմ: Մենք Երևան ենք գալու հոկտեմբերի 9-ին, իսկ շոուն հոկտեմբերի 11-ին է: Իսկապես անհամբեր սպասում եմ: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք»,- նշել է դերասանը:
Մալկովիչը հոկտեմբերի 11-ին Երևանում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
