ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Այսօր` սեպտեմբերի 30-ին, 71 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին ազատել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից և նշանակել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։
Գորիկ Գուրգենի Հակոբյանը ծնվել է 1946 թ.-ի, փետրվարի 11-ին Լենինականում, ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր։