ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «ՎԻԱ Գրա» ուկրաինական խմբի «ոսկե» կազմի նախկին մենակատարուհի, երգչուհի, դերասանուհի, հեռուստառադիոհաղորդավարուհի Աննա Սեդոկովան ու թատրոնի ու կինոյի դերասան Միքայել Արամյանն Instagram –ում իրենց համատեղ լուսանկարով երկրպագուներին քննարկման թեմա են տվել։
Հետևորդներից մեկը խորհուրդ է տվել «ՎԻԱ Գրայի» աստղին վերջնական ընտրություն կատարել, մյուսը գրել է. «գեղեցիկ զույգ»։
Համարձակներն էլ հետաքրքրվել են` չի պատրաստվում արդյո՞ք երեք երեխաների մայրը ևս մի երեխա ունենալ` արդեն հայից։
Սակայն, դատելով Սեդոկովայի գրառումից` «ՍերըՀրեշտակներիՔաղաքում», Միքայելը պարզապես գործընկեր է։
Ամեն դեպքում` սերմն արդեն գցած է, ու հիմա երկրպագուները ուշադիր հետևելու են նրանց հարաբերությունների զարգացմանը։