00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-լեհական հնագիտական ոլորտի հնգամյա գործակցության պտուղները

© Агентство по охране памятников истории и культурыАрхеологическое сотрудничество Армении и Польши
Археологическое сотрудничество Армении и Польши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-լեհական գործակցության շրջանակում կադրերի վերապատրաստումն է: «Մեծամոր» արգելոց-թանգարան ՊՈԱԿ-ի 4 աշխատակիցներ Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտում որակավորման դասընթացներին են մասնակցել, վկայագրեր ստացել:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայացած հայ-լեհական հնագիտական համագործակցության հինգ ամյակին նվիրված միջոցառմանը  ներկա են գտնվել նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով  փոխնախարար Բարտոշ  Չիխոցկին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արևելյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին,  Հարավային Կովկասի հարցերով բաժնի պետ Պիոտր Կոնովրոցկին  և Երևանում  Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ:

Историко-археологический музей - заповедник Мецамор - Sputnik Արմենիա
Մեծամորում կբացվի հնագիտական այգի. դպրոցականները հնագետներ կդառնան

«Պատմաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը համոզմունք  է  հայտնել,  որ  այս գործակցությունը  կնպաստի  նաև զբոսաշրջության զարգացմանը և լեհ զբոսաշրջիկները  «Մեծամոր»  արգելոց-թանգարանի այցելուների շարքում առաջիններից կլինեն:

Հայ-լեհական բարեկամությունը բարձր է գնահատել նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով  փոխնախարար Բարտոշ  Չիխոցկին:

«Ուրախ ենք հնագիտության ոլորտում հայ-լեհական  գործակցության համար:  Մեզ համար սա կարևոր նշանակություն ունի, հնարավորություն` ծանոթանալու նաև տարածաշրջանի հնագիտական հարստությանը։  Հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը մեզ համար թանկ է: Այս տարի Լեհաստանում  նշվել է  հայ  համայնքի կազմավորման  650 ամյակը»,–ասել է նա։

Ներկաները ծանոթացել են արգելոց-թանգարանում բացված «Լեհերը Մետքասի ճանապարհին. հետազոտողներ, բացահայտողներ, լրագրողներ» խորագիրը  կրող  ժամանակավոր  ցուցադրությունը, որտեղ ներկայացվել են արևելքի երկրների 14  հետազոտողների, արևելագետների ու մտավորականների 13-20-րդ դարերի ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են արևելքի տարբեր հուշարձաններին։

Լեհական պատվիրակության անդամները շրջել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Արդեն  լիիրավ «տանտիրոջ» իրավունքով  մշտական ցուցադրությանը նրանց ծանոթացրել է հայ-լեհական հնագիտական արշավախմբի համաղեկավար,  Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ  Յակուբյակը: Լեհական պատվիրակության անդամները  հիացել  է  արգելոց-թանգարանի  անկրկնելի  գանձերով,  եղել`  Մեծամորի  հնավայրի տարածքում:

Հայ-լեհական  գործակցության  շրջանակում  նաև  կադրերի վերապատրաստումն է: ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցներ Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտում երկու ամսով  որակավորման դասընթացներին են մասնակցել, վկայագրեր ստացել:

© Агентство по охране памятников истории и культурыՀայ–լեհական հնագիտական համագործակցություն
Հայ–լեհական հնագիտական համագործակցություն - Sputnik Արմենիա
1/3
Հայ–լեհական հնագիտական համագործակցություն
© Агентство по охране памятников истории и культурыՀայ–լեհական հնագիտական համագործակցություն
Հայ–լեհական հնագիտական համագործակցություն - Sputnik Արմենիա
2/3
Հայ–լեհական հնագիտական համագործակցություն
© Агентство по охране памятников истории и культурыՀայ–լեհական հնագիտական համագործակցություն
Հայ–լեհական հնագիտական համագործակցություն - Sputnik Արմենիա
3/3
Հայ–լեհական հնագիտական համագործակցություն
1/3
Հայ–լեհական հնագիտական համագործակցություն
2/3
Հայ–լեհական հնագիտական համագործակցություն
3/3
Հայ–լեհական հնագիտական համագործակցություն

Ամփոփելով իր տպավորությունները Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով  փոխնախարար Բ. Չիխոցկին մասնավորապես նշել է. «Այս աշխատանքը միջազգային գիտության  համար շատ կարևոր  և  իրական օրինակ է, նաև երաշխիք` հետագա գործակցության զարգացման համար: Ձեր հարգանքը մեր գիտնականների նկատմամբ ու նրանց աշխատանքին ցույց է տալիս եվրոպական ընտանիքին մեր բոլորիս անկեղծ ձգտումը: Մեծապես տպավորված եմ Մեծամորի  աննկարագրելի գեղեցիկ գտածոներով»:

Լրահոս
0