00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հղի հայուհին ռուսական «Ձայնը» նախագծում. «Հայի էությունն իր գործն արեց»

© Sputnik / Arpi BeglaryanАнаит Погосян
Анаит Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական «Ձայնը» նախագծին մասնակցող երգչուհի Անահիտ Պողոսյանը Sputnk Արմենիային պատմել է, թե ինչպես է խենթացնում երգչուհի Պելագեային։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական «Ձայնը» նախագծի 6-րդ եթերաշրջանին մասնակցող 26-ամյա երգչուհի Անահիտ Պողոսյանի ելույթի ժամանակ մեծ դեր է խաղացել հայկական տեմբրը։

Հղի կնոջ ելույթը զարմացրել ու հիացրել է ժյուրիի անդամներին։ Անահիտ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է, որ իրեն շատ է օգնել հայկական տեմբրը։

Նախագծին մասնակցելու համար երգիչները սովորաբար այնպիսի երգ են ընտրում, որ ցույց տան իրենց ձայնային հնարավորությունները, իսկ Անահիտը որոշել է ցույց տալ իր հոգին ու զգացմունքները։

«Երգն ինձ շատ էր դուր գալիս, երկու տարի աշխատել եմ այդ երգի վրա։ Մի անգամ, երբ լսում էի ձայնագրությունը, նկատեցի, որ իմ կատարման ժամանակ լսվում է իմ` հայկական կամ կովկասյան տեմբրը (չգիտեմ` ինչպես կարելի է ճիշտ արտահայտվել)։ Իմ էությունն իր գործն արեց, և երգը տարբերվեց բնօրինակից»,- ասաց Անահիտը։

Նրա խոսքով` Պելագեան խենթանում է այդ տեմբրից, և նրանք երկուսով անակնկալ են պատրաստել հանդիսատեսի համար։

«Երրորդ համարն ամենալավ ելույթներից մեկը կլինի։ Գուցե իմ աղջիկը որոշի ծնվել նախագծի ընթացքում, այդ պատճառով դեռ չգիտենք, թե ինչ կանենք հետո։ Շնորհակալ եմ Հայաստանին, որովհետև ես տեսա, թե ինչպես հայերն արձագանքեցին իմ ելույթին։ Հուզմունքից լալիս էի, երբ տեսնում էի, թե որքան անկեղծ են մարդիկ արտահայտում իրենց հույզերը։ Բոլորին ողջունում եմ ու շնորհակալություն հայտնում ինձ սատարելու համար»,- ասաց Անահիտը։

Համառություն և կամք

Անահիտը փորձել է մասնակցել նաև նախագծի նախորդ եթերաշրջաններին, բայց նրան չէին ընդգրկել մրցույթում։ Երգչուհուն ընտրել էին, բայց քանի որ բոլոր թիմերն արդեն համալրվել էին, նրան հրավիրել էին մասնակցելու հաջորդ եթերաշրջանին։

Анаит Погосян «Ласточка» - Слепые прослушивания - Голос - Sputnik Արմենիա
Հղի հայուհին ստիպեց շրջվել ժյուրիի բոլոր անդամներին

«Բացի այս նախագծից, իմ կյանքում շատ են հաճելի իրադարձությունները։ Թերևս ամենագլխավոր երջանկությունը շուտով լույս աշխարհ կգա։ Բայց «Ձայնը» նույնպես որոշիչ էր ինձ համար. ես հասկացա, որ մարդիկ ուզում են տեսնել ու լսել ինձ»,- ասաց Անահիտը։

Նրա խոսքով` հիմա ավելի լավ է հասկանում, թե ինչ է ուզում, ինչով է զբաղվում։

«Շատ հաճելի է, որ մարդիկ այդպես են արձագանքում։ Գուցե հղի լինելը դեր խաղաց։ Ես հիմա սիրում եմ այն երգը, որը երգում եմ, իմ հոգին եմ դնում երգի մեջ, ու հանդիսատեսն էլ երևի զգում է դա»,- ասաց Անահիտը։

Ամանորին կարող ենք «ռմբակոծել»

Երգչուհին բազում շնորհավորանքները, հաղորդագրություններ և մենահամերգների առաջարկներ է ստանում։

«Ասում եմ` Աստված իմ, խնդրում եմ, թողեք, որ հոկտեմբերին ծննդաբերեմ։ Իսկ Նոր տարվա մոտ արդեն կարող ենք «ռմբակոծել», հետաքրքրիր նախագծեր իրականացնել»,- ասաց Անահիտը։

Երբ փոքրիկը ծնվի, նա, իհարկե, պատրաստ է լքել նախագիծը։

«Ես եկել էի լավ հիշողությունների համար, որպեսզի հետո իմ բալիկին պատմեի, թե ինչպես ենք երկուսով ելույթ ունեցել բեմում։ Բայց երբ ժյուրիի բոլոր անդամները շրջվեցին, արյունս եռաց երակներում, հիմա ուզում եմ, որ այս ամենը շարունակություն ունենա»,- ասաց Անահիտը։

Երգչուհին վստահեցնում է, որ ինքն իսկական մարտիկ է և սկսած գործը երբեք կիսատ չի թողնում։

Լրահոս
0