ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Քամին կլինի արևմտյան՝ 3-8մ/վ արագության:
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Այսօր` սեպտեմբերի 29-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 21-23, գիշերային ժամերին` 11-13 աստիճան տաքություն։