00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է ղազախ «Նուռ ջանը» ճանապարհորդել Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsНуржан Алгашов
Нуржан Алгашов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղազախստանցի բլոգեր-ճանապարհորդ Նուրժան Ալգաշովն այնքան ոգևորված է հայաստանյան ճանապարհորդությունով, որ նույնիսկ իր անունն է հայերեն «թարգմանել»:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ղազախստանցի ճանապարհորդ — բլոգերի հայաստանյան առաջին այցը շատ գեղեցիկ ու «համով» է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է իր եռօրյա ճամփորդության մասին, որն իրականացրել է Yerevan Food Fest փառատոնի շրջանակում։

Նա այնքան է ոգևորվել, որ նույնիսկ գտել է իր անվան ծագումնաբանությունը։

«Ի դեպ, անունս երկու մասից է բաղկացած` «նուռ» և «ջան»։ Այսինքն` Հայաստանում ես «Նուռ ջանն» եմ», — ասում է Նուրժանը։

Հայի աչքեր…

Նուրժան Ալգաշովը Ղազախստանոմ ամենահայտնի ճանապարհորդական բլոգերներից է։ Նրա հոդվածները հրապարակվել են ամսագրերում ու հանրապետական թերթերում։ Մեր զրուցակիցը սարեր շատ է սիրում, այդ պատճառով էլ շատ է տպավորվել Հայաստան կատարած այցից։

Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա, Ծաղկաձոր, Դիլիջան, Ենոքավան, Երևան. երեք օրվա ընթացքում նա հասցել է շրջել այս վայրերով։

Публикация от Nurzhan Algashov (@travelblog.kz) Сен 22 2017 в 6:34 PDT

«Քարերի սիմֆոնիան եզակի երևույթ է, որն աշխարհում շատ հազվադեպ է հանդիպում», — պատմեց Նուրժանը։

Սակայն բլոգերին տպավորել է ոչ միայն բնությունը, այլև մարդիկ։

«Աղջիկները Հայաստանում գեղեցիկ են, արտահայտիչ։ Գեղեցիկ աչքերով», — ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Համեղ գինի «կոնյակային» Հայաստանում

Հայկական խոհանոցն, իհարկե, նույնպես անտարբեր չի թողել ճանապարհորդին, որն աշխարհի 30 երկրում է եղել։

«Խոհանոցը շատ համեղ է։ Վերջապես իսկական տոլմա կերա։ Լավաշը լավագույնն է աշխարհում, ձուկը` զարմանալիորեն համեղ։ Գինիներն էլ են լավը, թեև բոլորի մոտ Հայաստանը կոնյակի հետ է ասոցացվում», — ասաց Նուրժանը։

Նա հայկական գինին համտեսել է Սևանի ափին, որը հմայել է նրան։ Դիլիջանում էլ բացահայտել է հայտնի «Միմինո» ֆիլմի հերոսներին հավերժացնող արձանախումբը։

«Դա իմ սիրելի ֆիլմն է։ Ֆիլմի հերոսներից մեկը` ընկեր Խաչիկյանը, Դիլիջանից էր։ Հայաստանում ճանապարհորդելիս ես եղա այն քաղաքում, որտեղ տեղադրված է այդ ֆիլմի հերոսների արձանախումբը։ Քանի որ Դիլիջանը հայտնի է իր մեղմ կլիմայով, այնտեղ առողջարաններ ու հանգստյան տներ կան։ Մշակույթի գործիչները սիրել են գալ այս քաղաք հանգստանալու։ Ու գիտե՞ք` օդն այնտեղ իսկապես մաքուր է… Ջուրն էլ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Սան Ֆրանցիսկոյից հետո», — կեսկատակ-կեսլուրջ ասում է բլոգերը։

Նուրժանն իր հետևորդներին խորհուրդ է տալիս անպայման այցելել Երևան ու սեփական աչքերով տեսնել «Կասկադը»։

 

Լրահոս
0