00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուդ բլոգեր. «Երևանում ուտելիքն ավելի համեղ է, քան համաշխարհային մայրաքաղաքներում»

© Sputnik / Asatur YesayantsФуд-блогер Анна Дзюба
Фуд-блогер Анна Дзюба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկատերինբուրգից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած բլոգեր Աննա Ձյուբայի ուղևորությունն անմոռանալի է եղել։

ԵՐԵՎԱՆ, 28 Սեպտեմբեր — Sputnik, Անի Լիպարիտյան. Եկատերինբուրգից Հայաստան ժամանած բլոգեր Աննա Ձյուբան իր եռօրյա ուղևորությունը հոգեցունց է համարում։ Աննան իր տպավորությունների մասին պատմել է Sputnik Արմենիային։

Նրա խոսքով` հարազատ Եկատերինբուրգում հայ ընկերներ շատ ունի, այդ պատճառով էլ Հայաստան կատարած այցելությունը պատահական չի եղել։

«Հայաստանում մարդիկ շատ ջերմ են ու հյուրընկալ, ու դա զգացվում է յուրաքանչյուր քայլափոխի։ Ես եղել եմ Էջմիածնում, ինձ համար անչափ սրտամոտ ուղևորություն էր, քանի որ ես նույնպես քրիստոնյա եմ։ Մենք եղանք նաև Փարաջանովի տուն-թանգարանում։ Դա առանձին պատմություն է։ Նա հանճարեղ մարդ է եղել, հետաքրքիր անձնավորություն», — ասել է Աննան։

Հայկական խոհանոց

Հայաստանում ուտելիքի մասին կարելի է երկար խոսել։ Եկատերինբուրգից ժամանած ֆուդ-բլոգերը «Պատրաստում է մայրիկը» խորագրով խոհարարական նախագիծ է վարում։

«Ես ուզում եմ վերականգնել ռուսական ժողովրդական ուտեստների մշակութային ժառանգությունը, շատ կցականայի, որ նաև մեր երեխաներն ապագայում պահպանեն ավանդույթները, մշակույթը, կենցաղը, սերն ու ընտանիքը։ Ես համտեսեցի Ուդոլի տոլման, հետո կարդացի, որ սա հին բաղադրատոմս է, որը շուրջ 1000 տարվա պատմություն ունի։ Ձեր զվարճանքի վայրերում շատ լավ ժամանակ կարելի է անցկացնել, մենք հայկական ժողովրդական երաժշտություն լսեցինք, համտեսեցինք տարբեր նախուտեստներ, այդ թվում նաև` բաստուրմա», — պատմեց բլոգերը։

Блогер Александр Алимов - Sputnik Արմենիա
Բլոգեր Ալեքսանդր Ալիմովը Արցախի մասին ֆիլմ է նկարահանում

Աննայի կարծիքով, Հայաստանում համեղ ուտեստներ են մատուցում գրեթե բոլոր ռեստորաններում։

«Բացի այդ, հայերն անդադար հյուրասիրում են, ուզում ես նորից գալ Հայաստան։ Ուղևորության առաջին օրը ես եղա ամենամեծ մթերային շուկայում։ Գնեցի համեմունքներ, ընդեղեն, չիր։ Սիրում եմ ձեր չորացրած լոլիկները։ Մի քանի տեսակ գնեցի, թեև դրանք տեղափոխելը դժվար է», — նշել է նա։

Որպես խոհարարական թեմայի շարունակություն` Աննան նշեց, որ ռուսական մեծ քաղաքներում շատերը մթերք գնում են սուպերմարկետներից, բայց այնտեղ վաճառվող միրգն ու բանջարեղենը ո՛չ համ ունեն, ոչ էլ հոտ։

«Իսկ այստեղ բոլոր մթերքները բնական համ ունեն», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հայաստան. սպասում և իրականություն

Աննան տարիներ առաջ դիտել է «Բարեկենդան» մուլտֆիլմը և Հայաստանի մասին սխալ պատկերացում կազմել։ Այստեղ գալով` զարմացել էր, երբ տեսել է զարգացող երկիր` մայրաքաղաքի կենտրոնում գտնվող անկրկնելի գեղեցիկ հրապարակով։

«Ինձ դուր է գալիս, որ ձեր քաղաքում կարելի է զբոսնել և՛ ցերեկը, և՛ գիշերը։ Այստեղ անվտանգ է։ Բացի այդ, Եվրոպայի համեմատ, անսպասելի էր, որ խանութները գրեթե միշտ բաց են», — ասաց բլոգերը։

Աննային դուր են եկել նաև կավե նախշազարդ ամանները, ինչպես նաև հուշանվերները, որոնք նա իր հետ Եկատերինբուրգ կտանի։

«Դուր է եկել նաև այն, որ Հայաստանում բոլորը ռուսերեն գիտեմ։ Օրինակ` Հունաստանում մեզ համար դժվար էր, քանի որ մարդիկ անգլերեն չգիտեն, ռուսերեն նույնպես։ Եվ չգիտես, թե որ լեզվով հաղորդակցվես», — ասաց բլոգերը։

Զրույցի վերջում Աննան խոստովանեց, որ Եկատերինբուրգում կփորձի «Ուդոլի» պատրաստել, թեև բարդ գործ է։ Բացի այդ, նրան դուր է եկել սմբուկով պատրաստված հայկական ուտեստը, որն նա անպայման կպատրաստի տանը։

Լրահոս
0