ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ Սայաթ Նովայի պողոտայով Տերյան փողոցի կողմից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար տեղադրված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով:
Ինչպես նշված է ոստիկանության կայքում, փոփոխությունը կատարվում է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով։
Փոփոխությունը կգործի 2017 թվականի սեպտեմբերի 29-ից։