ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական «Дом-2» հեռուստանախագծի նոր մասնակիցների ընտրությունն անցկացվում է Երևանի հեղինակավոր ակումբներից մեկում։
Այս տեղեկությունը տարածվել է այն բանից հետո, երբ նախագծի հայտնի մասնակիցներից մեկը` Ալեքսեյ Կուպինը, Instagram-ի իր էջում երևանյան զբոսանքի տեսանյութ է հրապարակել։
«Ողջույն, բարեկամներ։ Չեք հավատա, թե որտեղ եմ ես ։ Փորձե՛ք կռահել` ինչ վայր է, ինչ քաղաք։ Որտե՞ղ եմ ես։ Հետաքրքիր է` ո՞վ է այստեղ եղել։ Գրե՛ք մեկնաբանություններում», — ասում է նա տեսանյութում։
Նրա հետևորդները հեշտությամբ կռահել են Կուպինի գտնվելու վայրը, հատկապես Կարապի լճում լողացող հայտնի սև կարապների լուսանկարից և տեսանյութից հետո։
Ռուսական ԶԼՄ-ների տվյալով, «Дом-2»-ի ֆավորիտ Կուպինն ու նախագծի պրոդյուսերները Երևանի հեղինակավոր ակումբներից մեկում հեռուստաշոուի համար նոր մասնակիցների ընտրություն են անցկացնում։
Այսպիսով, «Дом —2»-ում հավանաբար կհայտնվեն այս տարվա ապրիլին նախագիծ եկած Իոսիֆ Հովհաննիսյանի հայրենակիցները։
