00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է կատարվում Շիրակի համալսարանում. ոչ կրթական կրքեր կրթական հաստատությունում

© Sputnik / Armenuhi MkhoyanАкция протеста студентов Фонда "Ширакский государственный университет имени М.Налбандяна"
Акция протеста студентов Фонда Ширакский государственный университет имени М.Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին ու վարչապետին` հայտարարելով, որ ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը` հանուն սեփական շահադիտական նպատակների: Ռեկտորը նրանց մեղադրանքներն անհիմն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյան խոսքերով՝ բաց նամակի անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել, երբ պարզ դարձավ, որ ինստիտուտի՝ տարիների ընթացքում տնտեսած գումարն անհարկի ծախսվել է, բացի այդ ռեկտորն աշխատանքի է տեղավորել իր մտերիմ շրջապատի մարդկանց և բարձր աշխատավարձ սահմանել իր ու վարչական մյուս աշխատողների համար, փոխարենը դասաժամերից զրկվել են վաստակաշատ դասախոսներից շատերը:

«Դասերը թերբեռնված կուրսերում են իրականացվում, շաբաթական ծանրաբեռնվածությունը մեզ մոտ 12 ժամ է, անցկացվում է Հայաստանում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցում, իսկ հեռակա բաժնում դասավանդելու դիմաց դասախոսը ոչ մի լումա չի ստանում, այն դեպքում, երբ պարոն ռեկտորը ուսանողներից գանձում է ամբողջ վարձավճարը»,- Sputnik Արմենիային ասացին դասախոսները՝ ավելացնելով, որ որոշ աշխատակիցներ, օրինակ` վարորդները կամ հսկիչն ու օգնականը, ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան դասախոսները:

Դասախոսների` ՀՀ նախագահին ուղղված բաց նամակը քննարկվեց գիտական խորհրդում, որից հետո հայտարարություն ընդունվեց (միաձայն):

Գիտական խորհրդի 29 անդամից նիստին մասնակցում էին 25-ը: Նիստի մասնակիցները վրդովմունք արտահայտեցին այդ նամակում տեղ գտած կեղծ փաստարկների վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ նամակում նշված բոլոր որոշումներն ընդունել է գիտխորհուրդը, որի անդամ և նամակի համահեղինակ Հովհաննես Խորիկյանն այդ որոշումներին երբևէ դեմ չի քվեարկել:

Ի աջակցություն Խորիկյանի, բուհի պատմաբանասիրական ֆակուլտետի ուսանողները (ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյան) դասադուլ են հայտարարել։

© Sputnik / Armenuhi MkhoyanՈւսանողները բողոքում են
Ուսանողները բողոքում են - Sputnik Արմենիա
1/2
Ուսանողները բողոքում են
© Sputnik / Armenuhi MkhoyanՈւսանողները բողոքում են
Ուսանողները բողոքում են - Sputnik Արմենիա
2/2
Ուսանողները բողոքում են
1/2
Ուսանողները բողոքում են
2/2
Ուսանողները բողոքում են

«Մենք դեմ ենք ուսումնական պլանի փոփոխությանը, քանի որ այն չի ծառայում կրթության որակի բարձրացմանը, կրթական վերջնարդյունքների ապահովմանը, քանզի անիմաստ ենք համարում նույն առարկաների բազմակի ուսուցանումը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ուսանողները` ներկայացնելով իրենց խնդիրները:

Այս ամենին ի պատասխան ռեկտոր Սահակ Մինասյանը երեկ` սեպտեմբերի 27-ին, հանդիպեց լրագրողների հետ ու փաստեց՝ բաց նամակում բերված փաստարկները բուհի բարեփոխումներին միտված միջոցառումները խեղաթյուրված ներկայացնելու փորձ են. ավելին՝ այս ամենը բուհի զարգացումը, կարգուկանոնը, ուսանողակենտրոն և բարձրորակ կրթական միջավայրի հաստատումը խոչընդոտելու փորձ է:

Ի՞նչ արժե կրթությունը Երևանի բուհերում - Sputnik Արմենիա
Ի՞նչ արժե կրթությունը Երևանի բուհերում

Ըստ նրա` գումարները ծախսվել են նպատակային, համալսարանի՝ վերջին 1 տարվա տեխնիկական վերազինումը, շենքային պայմանների բարելավումն ակներև են, և նույնիսկ վերջին 10 տարում իրականացված բարեփոխումների հետ անհամեմատ: Իսկ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունքում 2017-2018 ուստարում, երբ հանրապետության գրեթե բոլոր բուհերում ուսանողների թվաքանակը նվազում է, ՇՊՀ-ում անցած տարվա համեմատությամբ առաջին կուրսեցիների թիվն ավելացել է շուրջ 100-ով: Աշխատավարձերը ևս մյուս բուհերի համեմատ բարձր է:

Վերադառնալով պատմության ամբիոնին` ռեկտորը նշեց. «Ամբիոնում խնդիր կա, և դա փաստ է։ Չեմ կարող ասել, որ այդ խնդիրը կապված է միայն ամբիոնի վարիչի հետ: Խնդիրը սկիզբ է առել մինչ իմ պաշտոնավարումը՝ ամբիոնի վարիչի ընտրություններին: Ցավոք, չենք կարողացել համակողմանի լուծումներ առաջարկել, բայց որ ամբիոնում խնդիր կա, հաստատ է, որը համոզված եմ` կլուծենք»:

Գիտական խորհուրդը ամբիոնի վարիչի պաշտոնակատար չի նշանակում և չի ազատում, այլ կարող է միայն կարծիք ու միջնորդություն ներկայացնել:

Ռեկտորը չթաքցրեց նաև իր աշխատավարձի չափը՝ նշելով, որ ինքը 700 հազար դրամ չի ստանում, այլ մոտավորապես 500 հազար:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍահակ Մինասյան
Саак Минасян - Sputnik Արմենիա
Սահակ Մինասյան
Լրահոս
0