Նպաստառու այն ընտանիքները, որոնց անդամները մեկնում են արտագնա աշխատանքի և ընտանիքին պարբերաբար գումարային փոխանցումներ են անում, պարտավոր են ընտանիքի եկամտի վերաբերյալ տեղեկություն ներկայացնել։
Ըստ փոփոխությունների` արտագնա աշխատանքի մեկնած անձանց փոխանցած գումարների չափից պարզ կդառնա տվյալ ընտանիքի նպաստի չափը և ընդհանրապես նպաստառու լինել-չլինելու հարցը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Ավագյանի հետ զրուցել է Ամալյա Պապյանը։
Զրույցը կարող եք ունկնդրել նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (106.0 FM):