Գայանե Կարապետյան
Գրեթե մեկ տարի առաջ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ պետք է բեմադրվեր «Մոխրոտ» ներկայացումը, սակայն եղան տեխնիկական խնդիրներ, որովհետև նախատեսված էր բեմադրել Սունդուկյանի բեմում, անհրաժեշտ էր տեխնիկապես հագեցած դահլիճ, և Պարարվեստի ուսումնարանի բեմում գունեղ ներկայացում հնարավոր չէր ներկայացնել։
«Ներկայացումը ձգձգվեց, որովհետև Սունդուկյանի անվան թատրոնը սկսեցին վերանորոգել։ Իսկ Ստանիսլավսկու անվան թատրոն այնքան հագեցած խաղացանկ ուներ, որ ազատ օր չկար վարձակալելու համար»,- ասաց Կարապետյանը։
Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանը շնորհակալ է թատրոնի տնօրինությանը, որ կարողացան խիտ գրաֆիկում ազատ օր գտնել և ժամանակ հատկացնել «Մոխրոտ» ներկայացման պրեմիերայի համար։