ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում 74 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է կատարել։ Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ տղամարդը չի վնասվել։
«Գետնին կրակը վառվել է, բայց ոստիկանության աշխատակիցները հասցրել են նրան դուրս բերել կրակից և տեղափոխել են ոստիկանության բաժանմունք»։
Ոստիկանության կողմից առայժմ չհաստատված տեղեկություններով, տղամարդն այդ քայլին է դիմել սոցիալական ծանր վիճակից դրդված:
Նա ականատեսներին ասել է, որ իր խնամքին 24 անձ ունի և չի հասցնում հոգալ նրանց կարիքները։