Արսեն Գրիգորյան
«Այս տարի մեր մասնակից խմբերի թիվն ավելացել է։ 6 նոր խումբ է ավելացել փառատոնին։ Վաղը` սեպտեմբերի 28–ին, Գաֆեսճեան քանդակների պարտեզում սկսելու ենք։ Յուրաքանչյուր խումբ ներկայացնելու է Հայաստանի մի գավառը։ Հայաստանի քարտեզը նկարելու ենք երգով ու պարով»,–ասում է Արսեն Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով` հոկտեմբերի 2–ին փառատոնի մասնակից 8 խումբ կմեկնի Արցախ։ Ամեն խումբ կգնա Արցախի մի քաղաք, որպեսզի ամեն քաղաքում էլ հնարավոր լինի մատուցել մեր ավանդական երգ ու պարը։

