ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն 4 խաղով որակազրկել է Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին: Այս մասին հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Կոմիտեն նման որոշում է կայացրել, քանի որ «Տորպեդո»-ի և «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի դեմ խաղերում Գրիգորյանը վիրավորական ժեստ է ցույց տվել մրցակցի երկրպագուներին` միջնամատով հայհոյելով նրանց:
Այսպիսով, մոսկովյան ակումբի մարզիչը բաց կթողնի ՊՖԼ-ի ու Ռուսաստանի Գավաթի առաջիկա երկու հանդիպումները:
Կարգապահական կոմիտեն ևս մեկ որոշում է կայացրել «Տորպեդո»-ի երկրպագուների վարքի վերաբերյալ: Առաջիկա 6 տնային հանդիպումներում ռուսական թիմը առանց հանդիսատեսի կլինի: