Բրիտանական ակումբի ժամանման կապակցությամբ վայրէջքի գոտին շղթայել են հատուկջոկատայինները։
Երկրպագուների մեծ մասը հայեր են եղել, որոնք հուզմունքով սպասել են Հենրիխ Մխիթարյանին։
Ոմանց ձեռքին ՀՀ դրոշն է եղել։ Նրանք տեսնելով իրենց կուռքին` վանկարկել են ֆուտբոլիստի անունը, փորձել են մոտենալ նրան, բայց ապարդյուն։
Իսկ նրանք, ովքեր մեկնել են բրիտանական թիմի հետ, կարողացել են լուսանկարվել բեռներ ստանալու պահին։
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջինն է դուրս եկել օդանավակայանից և, առանց ուշադրություն դարձնելու երկրպագուներին, նստել ավտոբուս։ Ֆուտբոլիստները լուռ հետևել են նրա օրինակին, և նրանցից որևէ մեկը չի շփվել հավաքվածների հետ։ Այն դեպքում, որ մարդիկ մի քանի ժամ սպասել էին ֆուտբոլիստներին։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ժամանել է Մոսկվա, որտեղ սեպտեմբերի 27-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ: