ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Մի շարք պորտուգալական և իսպանական ԶԼՄ–ներ երկուշաբթի հայտնել են, որ «Եվրատեսիլ 2017»–ի հաղթող Սալվադոր Սոբրալի առողջական վիճակը կտրուկ վատացել է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Հայտնում են, որ Սոբրալը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և առաջինն է սրտի փոխպատվաստման վիրահատության ցուցակում։
Սեպտեմբերի սկզբին բժիշկները արգելել են հանդես գալ համերգներով` խուսափելու համար սիրտը լրացուցիչ ծանրաբեռնելուց։ Երգիչը տեսանյութ է ձայնագրել, որում դիմում է երկրպագուներին` աջակցության համար շնորհակալություն հայտնելով իր արվեստի հետևորդներին։
Correio da manha պորտուգալական պարբերականի տվյալներով` Սոբրալին այժմ միացրել են սրտի աշխատանքը պահպանող հատուկ սարքավորմանը։
Հիշեցնենք, որ Սալվադորը հաղթել էր «Եվրատեսիլ 2017» ազգային ընտրանու մրցույթը, որը մայիսին անցկացվում էր Կիևում։ Հայտնում էին, որ նա, բժիշկների հակացուցումներին չհետևելով, որոշել էր մասնակցել մրցույթին։
Մրցույթին նա ամենավերջինն էր ժամանել, չէր կարողացել մասնակցել փորձերին։ Նրա փոխարեն բեմ էր դուրս գալիս քույրը` Լուիզան, որը եղբոր համար գրել էր «Սերը կբավարարի երկուսին» (Amar Pelos Dois) երգը։

