00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առողջապահության մարտահրավերները ժամանակակից աշխարհում ամենասուրն են

© Официальный сайт президента РАПрезидент Серж Саргсян сегодня принял министра здравоохранения Российской Федерации Веронику Скворцову
Президент Серж Саргсян сегодня принял министра здравоохранения Российской Федерации Веронику Скворцову - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերոնիկա Սկվորցովան ՀՀ նախագահին իր տպավորություններն է ներկայացրել Ռ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոն այցելությունից:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն ավանդական դարձած առողջապահական համաժողովի անցկացումը, որը շատ լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների միջև փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման համար:

Карен Карапетян принял Веронику Скворцову - Sputnik Արմենիա
ՀՀ ու ՌԴ առողջապահական գերատեսչություններն ավելի ինտենսիվ կհամագործակցեն

«Առողջապահության ոլորտի մարտահրավերները ժամանակակից աշխարհում ամենասուր մարտահրավերներից են և դուրս են առանձին պետությունների առողջապահական համակարգերի սահմաններից: Այդ բարդ խնդիրներն առնչվում են սոցիալ-տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Այդ իսկ պատճառով նման մասնագիտական քննարկումները և փորձի փոխանակումը կարող են միայն օգտակար լինել»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը ասվածի համատեքստում կարևորել է Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովի օրակարգում ներառված հարցերը, այդ թվում՝ առողջապահության ոլորտի բարեփոխումների, ԵԱՏՄ շրջանակներում ոլորտի ինտեգրացիոն գործընթացների հետ կապված: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին:

ՌԴ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում առողջապահական համաժողովի հրաշալի կազմակերպման համար և ընդգծել, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը թույլ է տալիս արդեն իսկ արձանագրել համատեղ աշխատանքի որոշակի արդյունքներ, որոնց անդրադարձ կկատարվի հերթական՝ երրորդ համաժողովի ժամանակ:

Վերոնիկա Սկվորցովան իր տպավորություններն է ներկայացրել ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոն այցելությունից: Նա գոհունակությամբ է նշել, որ ՀՀ առաջին տիկնոջ մեծ ջանքերի և նախաձեռնության շնորհիվ ստեղծված նոր բաժանմունքի և լաբորատորիայի հիմնման, կադրերի պատրաստման ու նորագույն տեխնոլոգիաների ներդրման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև ռուսաստանյան առաջատար առողջապահական կենտրոնները:

ՌԴ առողջապահության նախարարը սերտ համագործակցությամբ առանձնացող ընթացիկ տարին խորհրդանշական է համարել, քանի որ Հայաստանը և Ռուսաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ հոբելյանները:

Հանդիպմանը նախարար Սկվորցովան Հանրապետության նախագահին ներկայացրել է ՌԴ առողջապահական համակարգի զարգացման առաջնահերթ ուղղություններն ու ծրագրերը, խոսել նաև Հայաստանի հետ համագործակցության նոր ուղղությունների, փորձի փոխանակման հնարավորությունների մասին, որոնց շուրջ հայ գործընկերոջ հետ երևանյան համաժողովի շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Լրահոս
0