ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանցիների համար նախընտրելի ուղղությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է Туту.ру կայքը։
Ընկերության մասնագետներն ուսումնասիրել են ամրագրված տոմսերի տվյալները և նախընտրելի երկրների ցանկ կազմել։
Ամենանախընտրելի երկիրը Ուզբեկստանն է, երկրորդը` Մոլդովան։
Եռյակը եզրափակում է Իսրայելը։ Չորրորդ հորիզոնականում Վրաստանն է, հինգերորդում` Գերմանիան։ Տասնյակում ընդգրկվել են նաև Չեխիան, Իսպանիան, Իտալիան և Ղազախստանը։
Մոտակա երկրների տոմսերի գները նվազել են 8-9%-ով, հեռավոր երկրներինը`3,5%-ով։