Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողներին լավ լուր հայտնեց. Վրաստանի իր գործընկերոջից տեղեկացել է, որ Վրաստանն այս տարի ձյուն մաքրող մեքենաներ է ձեռք բերել, որոնք, նրա խոսքով, թույլ կտան Վերին Լարսի լեռնային անցումը 100%-ով բաց պահել։
Այս տեղեկությունը տրանսպորտի նախարարը հայտնեց ի պատասխան լրագրողների դիտարկման, թե առաջիկա ձմռանը Վերին Լարսի ճանապարհը դարձյալ փակ կլինի, իսկ այլընտրանքային ճանապարհ այդպես էլ չի կառուցվում։
Նախարար Մարտիրոսյանը նաև նշեց, որ Վրացական կողմը ներկայացրել է այլընտրանքային թունելի կառուցման նախագիծը, որի շինարարությունը մեկնարկի նախագծի հաստատումից հետո։