00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասված հանդիպումը կայացավ. կուբացի Լուսիան տեսավ հորը

© Sputnik / Karen YepremyanЛюсия Хименес Пернас
Люсия Хименес Пернас - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կուբացի Լուսիա Խիմենես Պեռնասի երազանքը կատարվեց. նա, վերջապես, հանդիպեց իր հորը: Այս մասին նա կարճ պատմեց Sputnik Արմենիային՝ գուցե ինչ-որ տեղ վախենալով ճակատագրի հեգնանքից:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի- Sputnik, Գոհար Սարգսյան. Լուսիա Խիմենես Պեռնասի անհավանական պատմության շարունակությամբ խիստ հետաքրքրված էին Sputnik Արմենիայի ընթերցողները: Պարբերաբար ստացված նամակներում գերակշռող էր հարցադրումը՝ ի վերջո Լուսիան հանդիպեց հայազգի հորը, թե ոչ:

Լուսիայի երազանքը կատարվեց. նա հանդիպեց հորն ու եղբայրներին: Մեզ հետ բացառիկ զրույցում Լուսիան պատմեց՝ հայրն ու երկու եղբայրը եկան նրա հետևից ու տարան տուն:

Люсия Хименес Пернас - Sputnik Արմենիա
Կուբացի կինը փնտրում է հայազգի հորը. Ուզում եմ իմանալ՝ նա կցանկանա՞ ճանաչել ինձ
Հիշեցնենք, որ առաջին օրը Լուսիան օթևանել էր հյուրանոցում: Ինչպե ՞ս կարող էին ավանդապաշտ հայերն իրենց «գտնված արյունակցին» թողնել օտարի տանիքի տակ. հային հատուկ պատվախնդրությամբ վերցրին ու համով-հոտով տուն տարան:

«Ես ինձ շատ երջանիկ էի զգում այդ պահին, շատ հուզված էի,  ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Իմ բոլոր պատկերացումներից շատ ավելի լավ ստացվեց հանդիպումը։ Շատ տպավորված եմ, չեմ կարող փոխանցել բառերով»,-պատմեց Լուսիան:

Աղջիկը խոստովանեց՝ դեռ չգիտի, թե հոր հետ հարաբերություններն ինչպես կզարգանան, հիմա աշխատում է  այդ մասին շատ չխոսել ու պահի երջանկությունը վայելել: Ինչ-որ տեղ նա անընդհատ վախենում  է՝ եթե այդ թեմայով շատ խոսի, գուցե մի բան անհաջողության մատնվի:

Դրա համար էլ խոսակցության թեման չհապաղեց շեղել դեպի հայաստանյան տպավորությունները:

«Հրաշք երկիր է, իմ սպասելիքներից ավելին տեսա: Ասեմ, որ այն ինչ տեսել էի լուսանկարներով, իրականության հետ մի փոքր անհամապատասխան էր: Հայաստանը շատ ավելի գեղեցիկ է: Այստեղ մարդիկ շատ բարեհամբույր են, հարազատի նման են վերաբերվում քեզ: Իսկ խոհանոցից ուղղակի հիացած եմ, շատ համեղ է: Մեկ էլ ինձ շատ զարմացրեց ապահովությունը: Ցանկացած ժամի կարող ես դուրս գալ, ոչ մի բան չի լինի: Աշխարհում այսպիսի ապահով քաղաքներ շատ քիչ են մնացել»,-ասաց Լուսիան:

Հասնելով Կուբա` Լուսիան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կրկին Կուբայում եմ: Հիմա ամեն ինչ այլ է, միայն իմ մի կեսն է ինձ ուղեկցում, իսկ մյուս կեսս ընդմիշտ մնաց Հայաստանում…» (ի դեպ, աղջիկը լատինական տառերով հենց Հայաստան է գրել)։

Հայկական արմատները բացահայտած կուբացի կինը մի առիթ էլ ունի Հայաստան վերադառնալու համար, նա վերջնականապես որոշել է՝ մկրտվելու է հոր երկրում: Միայն թե մինչ այդ կարևոր քայլին դիմելը Լուսիա Խիմենես Պեռնասը մի լավ կուսումնասիրի հայոց պատմությունը, մշակույթն ու ավանդույթները:

Լրահոս
0