00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտարարվել է Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների մեկնարկի օրը

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցУчения ОДКБ "Нерушимое братство - 2015" в Армении
Учения ОДКБ Нерушимое братство - 2015 в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ համատեղ զորավարժությունները կանցկացվեն 2017 թվականի հոկտեմբերի 3–ից նոյեմբերի 20–ը Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում ու Տաջիկստանում։ Զորավարժություններին կմասնակցեն մոտավորապես 12 հազար զինծառայող։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Մոտավորապես 12 հազար զինվորական, 1,5 հազար միավոր սպառազինություն ու մոտ 90 թռչող սարք կմասնակցեն ՀԱՊԿ երկրների համատեղ զորավարժություններին, այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Աստանա — Բիշքեկ — Երևան — Մինսկ մուլտիմեդիոն ասուլիսի ժամանակ ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Учения ОДКБ Кобальт-2016 - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ-ում չեն մեկնաբանում Հայաստանի ղեկավարության ընդունած որոշումները

Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ու Տաջիկստանի տարածքում ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական և ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն 2017» զորավարժությունները կանցկացվեն 2017 թվականի հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 20-ը Ռուսաստանի, ՀԱյաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքներում։

Սիդորովի խոսքով` Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 7-ին տեղի կունենա «Որոնում 2017» զորավարժության բաց փուլը, կցուցադրվի երկրի ԶՈՒ-ի սպառազինությունը։

«Նախորդ տարիների ընթացքում մենք Արագ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի, խաղաղապահ հավաքական ուժերի հետ զորավարժություններ անցկացնելու մեծ ու լավ փորձ ենք ունեցել», — ընդգծեց գեներալ- գնդապետը։

Նա հավելեց, որ խաղաղապահ գործունեությունը մշակվելու է հավաքական խաղաղապահ ուժերի գործողություններով Ղազախստանի տարածքում հոկտեմբերի 16-ից 20-ը «Անխախտ եղբայրություն 2017» զորավարժանքների ընթացքում։

Այն հարցին, թե արդյոք Հայաստանը պատահակա՞ն է ընտրվել որպես զորավարժությունների անցկացման երկիր` հաշվի առնելով, որ վերջերս Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններն էին անցկացվում, գեներալ — գնդապետը պատասխանեց. «Իհարկե, մենք նայում ենք` հավաքական անվտանգության որ տարածաշրջաններում ինչ միջոցառումներ են անցկացվում, բայց սա իրավիճակի այս կամ այն փոփոխություններին ուղիղ պատասխան չէ։ Միաժամանակ, մենք, իհարկե, հետևում ենք ՀԱՊԿ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին ու մեր ձևով փորձում ենք արձագանքել դրան»։

Սիդորովն ընդգծեց, որ զորավարժանքները լիովին համապատասխանում եմ միջազգային նորմերին ու ուղղված չեն այլ երկրների դեմ։

Վարժանքների ընթացքում նախատեսվում է մշակել հետախուզություն կազմակերպելու ու վարելու ձևերը, հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանի զինված հակամարտության տեղայնացմանն ուղղված համատեղ գործողությունները, նաև ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների պատրաստումն ու վարումը։ Վարժանքներն անցկացվում են ՀԱՊԿ-ի 2017 թվականի համար նախատեսված ծրագրի համաձայն։

Լրահոս
0