ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Այսօր Երևանի երեկոյան երկնքում անոմալ երևույթ է նկատվել, ականատեսը հասցրել է լուսանկարել վառ լույսը և լուսանկարները տրամադրել է Sputnik Արմենիային։
Լուսանկարներն արվել են Շենգավիթ շրջանում երեկոյան մոտավորապես 19:30-ին։
Լուսանկարներում լուսավոր բիծ է երևում, որի շուրջ վառ լուսավորություն է տարածվում։
«Երկնքում ասես լապտեր լիներ։ Չգիտեմ` երբ այն առաջացավ։ Պատահաբար տեսա։ Իմ նկատելուց հետո օբյեկտը միայն երկու րոպե երկնքում մնաց։ Չքվելուց առաջ բիծը մեծացավ, հետո անհետացավ», — Sputnik Արմենիային պատմեց Հայկուհի Մեսրոպյանը։
Գիտա՞ստղ էր սա, թե՞ այլմոլորակայիններն էին մեզ հյուր եկել. պատասխանը որոշեք ինքներդ։
Sputnik Արմենիայի որոշ աշխատակիցներին սա մի դեպք հիշեցրեց. 80-ականների վերջին, 90-ականների սկզբին Երևանի երկնքում բավականին հաճախ էին անոմալ երևույթներ հայտնվում։ Կապույտ երկնքում բաց բծեր էին հայտնվում ցերեկային ժամերին։ Երկնքում երկար ժամանակ անշարժ մնալուց հետո «ՉԹՕ»-ն եռանկյունաձև էր դառնում ու պտտվում բումերանգի պես։
Youtube-ում հրապարակված տեսահոլովակները վկայում են, որ նման երևույթ այսօր դիտվել է ոչ միայն Հայաստանում։