Նարեկին Հայաստանի Վաստակավոր Արտիստի կոչումը ոգևորել է: Ոգևորիչ է, երբ գնահատում է ոչ միայն ժողովուրդը, այլ նաև երկրիդ իշխանությունը: Այդ կոչումն աշխարհահռչակ թավջութակահարն ընդունել է երախտագիտությամբ, որպես ավանս, որպեսզի ավելի զարգանա ու աշխարհի լավագույն բեմերից շարունակի ներկայացնել Հայաստանը:
«Կոչում ունենալ-չունենալն, իրականում, պետք է չազդի աշխատանքիդ որակի վրա: Շատերը նույն դասական երաժշտության ոլորտում, օրինակ, չունեն այդպիսի կոչումներ, բայց ունեն շատ արժանիքներ: Կյանքն արդար բան չէ»,- անկեղծանում է Նարեկը:
Զրույցը վարում է Դիանա Հարությունյանը։