00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական պատվիրակությունը Բաքվի հյուրընկալությունից դժգոհ չէ

© Sputnik / Asatur YesayantsМане Тандилян
Мане Тандилян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին մասնակցած «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ հայաստանյան կողմը առիթը չպետք է բաց թողնի` մասնակցելու տարբեր միջազգային հարթակների քննարկումներին և հակադարձելու ադրբեջանական ապատեղեկատվությանը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Բաքվում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին մասնակցած «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ Բաքու այցելելու առաջին իսկ պահից նկատվել է հակահայկական  տրամադրությունը։ «Մեր ամեն քայլափոխը հետևվում էր, մեզ անընդհատ լսում  էին, գիտեինք, որ մեզ ուղեկցողը գերազանց տիրապետում է հայերենին, այո տհաճ էր ամեն վայրկյան լինել  հետապնդվողի կարգավիճակում, բայց նաև պետք էր, որ մեզ բնական պահեինք, որ տպավորություն չստեղծվեր, թե մենք այդ երկրում մեզ ճնշված ենք զգում»,- մեզ հետ զրույցում Բաքվի քննարկումներից իր տպավորություններն է ներկայացնում «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Աշոտյանը Բաքվում հորդորել է հայատյացությամբ չսնել սերունդներին

Պատգամավորի խոսքով`ադրբեջանական կողմը նիստն ամեն պահի վեր էր ածում հակահայկական քարոզի և շատ լավ էր, որ իրենք այնտեղ էին։ «Հայաստանյան կողմը առիթը չպետք է բաց թողնի` մասնակցելու տարբեր միջազգային հարթակների քննարկումներին և հակադարձելու ադրբեջանական ապատեղեկատվությանը: Չկան անկարևոր հարթակներ, հանդիպումներ. ամենուր պետք է արտահայտենք մեր դիրքորոշումը և հակադարձենք ու զսպենք  մեր հարևանների հակահայկական արշավը: Իհարկե, մեր եվրոպացի գործընկերները ևս հակադարձում էին` նկատելով, որ հարցերը օրակարգից դուրս են և չպետք է շեղվել նիստի բուն նյութից»,–պատմում է Թանդիլյանը:

Ինչ վերաբերում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի և անդամ Մանե Թանդիլյանի հասցեին հնչած այլ քննադատություններին, մասնավորապես, Բաքվում հայկական կոնյակ խմելուն, ապա ըստ պատգամավորի` մեր երկրի  անկախության օրը հայկական կոնյակով բաժակ բարձրացնելը նորմալ է, իսկ քննադատությունը մի քիչ անհասկանալի:

«Օրը 24 ժամ համատարած վերահսկողության պայմաններում գտնվելով`դու պետք է կարողանաս լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Դեմքիդ յուրաքանչյուր մկանի շարժում նրանց հուշում է հոգեվիճակիդ մասին։ Ես կարծում եմ, որ այն, ինչ կանեինք մեկ այլ երկրում, արել ենք նաև Բաքվում: Մենք մեզ շատ բնական ենք պահել»,–ասում է պատգամավորը։

Պաշտոնական Բաքվի պահվածքից ու հյուրընկալությունից հայկական պատվիրակությունը դժգոհ չէ: Ճիշտ է` սկզբում հյուրանոցը չի ցանկացել ընդունել, հետո արդեն, երբ տեղեկացել են ովքեր են հյուրերը և ինչ նպատակով են եկել` խնդիրը հարթվել է:  «Պաշտոնական Բաքուն մեկ պարտավորություն ուներ` ապահովել մեր ֆիզիկական անվտանգությունը, ինչով և զբաղված էր»:

Հիշեցնենք, որ  «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը և անդամ Մանե Թանդիլյանն օրերս Բաքվում մասնակցում էին խորհրդարանական վերաժողովի հանձնաժողովներից մեկի նիստին:

Լրահոս
0