ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Պեկինի բնակիչ Մեգի Լյուի Instagram-ի էջն իրավամբ համարվում է համացանցի ամենահուզիչ էջերից։ Դրա պատճառը Լուհու անունով կատուն է, որը պատկանում է էջի տիրուհուն։
Լուհուին, իրավամբ, կարելի է համարել աշխարհի ամենատխուր ու, միաժամանակ, ամենահուզիչ կատուներից մեկը։ Լուհուի թախիծն անսահման է ու արտացոլում է մոլորակի բոլոր դժբախտ էակների ցավը։
Նույնիսկ, կատուներ չսիրող մարդիկ չեն կարող դիմադրել Լուհուի աչքերի տխրությանը։
Մի՞թե կարելի է ինչ-որ հարցում մերժել բնության այս հրաշքին։
Լուհուն իր գոյությամբ հերքել է այն միտքը, որ հայերն աշխարհի ամենատխուր աչքերն ունեն։