ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Փոփ երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի Շերը պատմել է, թե ինչ է պետք բարեկազմ արտաքինը պահպանելու համար։
People-ին տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ իր հիմնական գաղտնիքը «պլանկա» վարժությունն է։
«Վարժությունը սկզբում կատարում էի 30 վայրկյան և այն ժամանակ կարծում էի` չեմ դիմանա, կմեռնեմ։ Այժմ 3-5 րոպե մարզվում եմ», — պատմել է Շերը People-ին տված հարցազրույցում։
Երգչուհին, որը տևական ժամանակ իր մասին խոսելու առիթ չէր տվել, այս տարվա մայիսին հայտնվեց Billboard Music Awards-ում և բոլորին հիացրեց իր «անկեղծ» հագուստով։
Երիտասարդության երկրորդ բաղադրատոմսն, ըստ Շերի, սեփական «ես»-ը չկորցնելն է, բացի այդ նա կարծում է, որ պետք է հագնել այն, ինչ ցանկանում ես և քիչ ուշադրություն դարձնել շրջապատի կարծիքին։
«Իմ ոճը խելահեղ է, քանի որ ես երբեք չեմ վախեցել խելագար բաներ անելուց։ Սակայն տանը ես թափառականի տեսք ունեմ. սվիտեր և լեգինս եմ հագնում, մազերս էլ փաթաթում եմ գլխիս», — պատմել է երգչուհին։
Միակ բանը, որ Շերը վաղուց չի փոխել, սանրվածքն է։ Նա մեծ նշանակություն է տալիս մաշկի խնամքին։
«Տարբեր միջոցներ եմ օգտագործում», — նշել է երգչուհին։
2016 թվականի մայիսին երգչուհին հայտարարեց, որ ավարտում է կարիերան։