ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի սահմանապահ զորամասի ծառայողները Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքում տեղակայված ուղեկալներից մեկից ապօրինի Հայաստան մուտք գործելու ժամանակ բռնել են մի քաղաքացու։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Քաղաքացին Թուրքիայի Հանրապետությունից փորձել է Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատել, բայց սահմանապահները կանխել են այդ փորձը։
Ըստ կայքի` նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, 30-35 տարեկան։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։