00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
On air
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդական բեկում. Հայաստանը պե՞տք է ուշադրություն դարձնի «չար հարևաններին»

© MUSTAFA OZERИракские солдаты на фоне флага Курдистана во время пресс-конференции лидера Демократической партии Курдистана Масуда Барзани
Иракские солдаты на фоне флага Курдистана во время пресс-конференции лидера Демократической партии Курдистана Масуда Барзани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրների մեծամասնությունը շահագրգռված է, որ Իրաքի Քրդստանի հանրաքվեն ու անկախության հռչակումը չկայանա։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Քրդերի հետ հարաբերությունների հարցում Հայաստանը չպետք է ուղղորդվի Իրանով ու Թուրքիայով, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

«Հայաստանն իր հավասարակշիռ քաղաքականությունը պետք է պահպանի Էրբիլի հետ համագործակցության հարցում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։ Հայաստանը չպետք է իր հարաբերությունները կառուցի տարածաշրջանի այլ երկրների նախապատվություններից ելնելով», — ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով` դա վերաբերում է ինչպես Իրանին, այնպես էլ Իրաքին, իսկ լայն իմաստով` նաև Թուրքիային։

Իրաքի Քրդստանի հանրաքվեն ու հավանական անկախացումը որոշակի մարտահրավերներ ու ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Մի կողմից` այն սպառնում է իրավիճակի ապակայունացմանը։

«Քրդական գործընթացները կարող են անկայունության նոր ալիք բարձրացնել Մերձավոր Արևելքում, որն այսպես թե այնպես կարող է ազդել մեզ վրա»,- ասաց Հովսեփյանը։

Флаги Иракского Курдистана - Sputnik Արմենիա
Հայաստանի Դեմկուսի նախագահը կհետևի Քրդստանի հանրաքվեին

Մյուս կողմից` այդ գործընթացները Հայաստանին նաև որոշակի հնարավորություններ կընձեռեն։ Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածության ֆոնին Հայաստանը կարող է հանդես գալ կայունացնողի դերում։

Ինչպե՞ս իրեն կդրսևորի Թուրքիան

Իրավիճակն այնպես է դասավորվել, որ եթե անգամ հանրաքվեն իրականություն դառնա, ապա, Հովսեփյանի խոսքով, անկախության հռչակման իրավական ուղին անցնելու համար դեռ շատ ժամանակ կպահանջվի։

Հենց այդ գործընթացով էլ պայմանավորված կլինի ոչ միայն Թուրքիայի, այլև համաշխարհային դերակատարների վարքագիծը։

Հանրաքվեին կհաջորդի բանակցությունների փուլը, և, ըստ Հովսեփյանի, Թուրքիան, որը սերտ տնտեսական կապեր ունի Էրբիլի հետ, այդ պայմաններում կփորձի կողմնորոշվել իր վարած քաղաքականության հարցում, ստիպված կլինի հաշվի նստել նաև տարածաշրջանի և միջազգային մի շարք այլ գործոնների հետ։

Նրա խոսքով` շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կավարտվի Քրդստանի և Բաղդադի` Կիրկուկի թեմայով վեճը։

Карен Ованнисян, эксперт по региональным вопросам, тюрколог - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Հաշված ժամեր անց նոր պատերազմ է հնարավոր»

«Մի կողմից` Թուրքիայի մոտ խնդիրներ են առաջանում, մյուս կողմից` նոր հնարավորություններ բացվում։ Քրդստանի հետ նա լուրջ տնտեսական համագործակցություն ունի, որը մտադիր չէ մյուս երկրներին փոխանցել», — ասաց Հովսեփյանը։

Անկարան ճնշում կգործադրի, որպեսզի ավելի շատ առավելություններ ստանա Էրբիլից։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Թուրքիայի ներսում բնակվող քրդերը չեն փորձի՞ ազդել իրավիճակի վրա, ապա, Հովսեփյանի խոսքով, դա բացառված չէ։ Սակայն պետք է հաշվի առնել նաև այն, որ Թուրքիայի և Իրաքի Քրդստանի քրդական վերնախավերը համընդհանուր քրդական հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն։

«Լուրջ մրցակցություն կա Քրդստանի աշխատավոր կուսակցության և Էրբիլի իշխանությունների միջև։ Քրդստանի ներսում նույնպես լուրջ տարաձայնություններ կան», — ասաց Հովսեփյանը։

Ռազմական փորձագետ, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Ազգայնական շարժում կուսակցության նախագահի նախկին խորհրդական, թոշակի անցած Թուրքիայի ՌԾՈՒ առաջին կարգի կապիտան Ջելալեթին Յավուզն էլ Sputnik-ի հետ զրույցում վստահեցրեց, որ տարածաշրջանի երկրները ուշացել են քրդերին հանրաքվեի գաղափարից հետ կանգնեցնելու հարցում։

«Տարածաշրջանում ԻՔՏՎ (Իրաքի Քրդական տարածաշրջանի վարչակազմ) այդ նախաձեռնությանն աջակցում է միայն Իսրայելը, մյուս ուժերը, մասնավորապես, Իրաքի կենտրոնական ղեկավարությունն ու Իրանը կտրականապես դեմ են հանդես գալիս։ Թուրքիան վերջին 3 տարվա ընթացքում բացահայտ չի ցուցադրել, որ դեմ է այդ նախաձեռնությանը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Անկարան չի ուզում կամուրջներն այրել Բարզանիի հետ հարաբերություններում։ Թուրքիան շահագրգռված է ԻՔՏՎ-ի հետ փոխգործակցության հարցում, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական պատճառներով», — ասաց Յավուզը։

Նրա խոսքով` եթե հանրաքվեն տեղի ունենա, Իրանը, Իրաքի կենտրոնական իշխանությունները և հավանաբար Սիրիան կհրաժարվեն ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները։ Նրանք կարող են ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական պատժամիջոցների դիմել։

Թուրքիան, նրա խոսքով, երկակի խաղ է տանում. և՛ դրական մտադրություններ է ցուցադրում (գործում է Խաբուր սահմանային հսկիչ անցակետը, Կիրկուկ-Յումուրտալիկ նավթատարը), և՛ զորավարժություններ է անցկացնում։

Սակայն այս ամենը հաշվի առնելով, Յավուզի կարծիքով, երկրներն ուշացել են ԻՔՏՎ-ին համոզելու հարցում, և հանրաքվեն, այնուամենայնիվ, կանցկացվի։

Քրդերի որոշումը վերջնական է

Իրաքի Քրդական տարածաշրջանի վարչակազմում հանրաքվեի անցկացման վերաբերյալ Բարձրագույն խորհրդի անդամ Մունա Կահվեջին Sputnik —ին տված հարցազրույցում հայտնեց, որ Խորհուրդը որոշել է չհետաձգել հանրաքվեն։ Խորհրդում կարծում են, որ Բաղդադի ներկայացրած այլընտրանքն անընդունելի է։

Военные, Курдистан - Sputnik Արմենիա
Անկախ Քրդստանը կկարողանա՞ վերականգնել Սևրի պայմանագիրը

Նա նշեց, որ հանրաքվեն կկայանա սեպտեմբերի 25-ին, ինչպես և հայտարարվել էր ավելի վաղ, և այժմ պատրաստական աշխատանքներն են տարվում։

«Մենք անընդունելի համարեցինք այն առաջարկներն ու այլընտրանքային տարբերակները, որոնք ներկայացվել էր Խորհրդի քննարկմանը։ Քուրդ ժողովրդի ապագայի վերաբերյալ երաշխիքներ մեզ չէին տրամադրել։ Այդ պատճառով էլ մենք մերժեցինք հանրաքվեն հետաձգելու առաջարկը», — ասաց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե քվեարկելո՞ւ է արդյոք Կիրկուկը, Կահվեջիի խոսքով, դա պետք է որոշեն հենց քաղաքի բնակիչները։

Նա ավելացրեց, որ ԻՔՏՎ-ն հույս ունի հանրաքվեից հետո լավ հարաբերություններ պահպանել Բաղդադի հետ։

Լրահոս
0