Նարեկ Հախնազարյան
«Ոգևորիչ է, երբ գնահատում է ոչ միայն ժողովուրդը, այլ նաև երկրի իշխանությունը: Այս կոչումն ընդունել եմ երախտագիտությամբ, բայց որպես ավանս, որպեսզի ավելի զարգանամ ու աշխարհի լավագույն բեմերից շարունակեմ ներկայացնել Հայաստանը»,–ասում է Հախնազարյանը:
Թավջութակահարի կարծիքով` կոչում ունենալ-չունենալը չպետք է ազդի աշխատանքի որակի վրա: Դասական երաժշտության ոլորտում, օրինակ, շատերը չունեն այդպիսի կոչումներ, բայց ունեն շատ արժանիքներ: